Լրահոս

01.06.2011 10:38


Թուրքիան կարող է մտնել Սիրիա

Թուրքիայի զինված ուժերը կարող են ներխուժել Սիրիա։ Դրա նպատակն է «անվտանգության գոտիների» ստեղծումը և Թուրքիա մեծ թվով փախստականների ներհոսքի արգելափակումը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով բրիտանական «Independent»–ին, հենց այդպիսին կարող է լինել թուրքական իշխանությունների արձագանքը Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմին։

Պարբերականի համաձայն Թուրքիան առանց այդ էլ բարկացած է սիրիական իշխանությունների վրա, քանի որ նրանք առնվազն երկու անգամ խաբել են թուրք գործընկերներին և չեն պահել սիրիական քաղաքներից  զորքերի դուրսբերման ու երկրում լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու խոստումը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անձամբ խաբել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, և հիմա Թուրքիան պատրաստվում է քաղաքացիական պատերազմի Սիրիայում։ Որպես հավանական սցենար՝ մշակվել է ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ։ Այդ ծրագրի համար նախադեպ է հանդիսանում Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Իրաք։ Նշենք, որ երկու դեպքում էլ խոսքն այն շրջանների մասին է, որոնք մեծ մասամբ բնակեցված են քրդերով։

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ռեգնումը», Թուրքիան շահագրգռված է Բաշար Ասադի իշխանության պահպանմամբ, քանի որ մտահոգություն ունի, որ քրդերի ապստամբությունը կտարածվի իր տարածքների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը