Կարծիք

10.04.2021 11:41


Հայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն

Հայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն
Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ... Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ... Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն», լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...
Հ.գ. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կողծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը