Լրահոս

01.06.2011 10:25


Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի լիարժեք, բնականոն երթևեկությունը, որ նախօրեին վթարի հետևանքով լիարժեք չէր, այսօր առավոտվանից վերականգնված կլինի:

Մայիսի 31-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային»-«Շենգավիթ» կայարանների միջնամասում կոնտակտային ցանցի խզման պատճառով տեղի է ունեցել էլեկտրամատակարարման դադարեցում: Վթարի հետևանքով մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել է աշխատանքը, ապա տեխնիկական անհրաժեշտ որոշակի գործողություններից հետո վերականգնել երթևեկը միագիծ ռեժիմով: Ըստ այդմ՝ ուղևորափոխադրումը կատարվել է «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ», այնուհետև «Գարեգին Նժդեհի հրապարակ»  կայարան և նույն սկզբունքով՝ հակառակ ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը