Լրահոս

01.06.2011 10:11


Տրիպոլիում վեց հզոր պայթյուն է գրանցվել

Տրիպոլիում վեց հզոր պայթյուն է գրանցվել

ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Տրիպոլիի վրա։ Լիբիայի մայրաքաղաքում վեց հզոր պայթյուն է որոտացել։

«Europe1» ռադիոկայանը հաղորդում է, որ առաջին երկուսը գրանցվել են երեկոյան, որոնց հաջորդել են ևս չորս պայթյուն քաղաքի կենտրոնում։

«ՌԲԿ»–ն փոխանցում է, որ ավերածությունների ու զոհվածների մասին չի հաղորդվում։

Լիբիայի տեղեկատվության նախարար Մուսա Իբրահիմի տվյալներով՝ մայիսի 26–ի դրությամբ ՆԱՏՕ–ի օդային հարվածները խլել են 718 խաղաղ բնակչի կյանք, իսկ 4 067 մարդ  ստացել է վնասվածքներ։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու սահմանման և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը