Այս ամենը Փաշինյանի արածն է, հետևաբար` ես չեմ հասկանում, թե ինչու է արգելափակվում Պաշտպանության նախարարության շենքը
Ո՞վ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ո՞վ ասաց, որ իրենք բանակցությունները սկսում են «զրոյական կետից»: Ո՞վ չհարգեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքները և պահանջեց, որ պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների սեղանի շուրջ` Երևանի և Բաքվի հետ միասին: Ո՞վ հրաժարվեց սահմանների դիտարկման պայմանավորվածություններից և դրանք փոխարինեց Դուշանբեի վերելակում կնքված պայմանավորվածությունների հետ:
Ո՞վ 2020 թվականին ներկայացրեց հուլիսյան մարտերը մեկ դիրքի համար, որպես «Նոր Սարդարապատի ճակատամարտ» և ստեղծեց Casus belli Ալիևի համար, երբ պատերազմ չսկսելը նշանակում էր կորցնել իշխանությունը: Ո՞վ չի դադարեցրել պատերազմը հոկտեմբերի 19-ին: Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո ո՞վ չի դրել պայման՝ վերադարձնել բոլոր գերիներին մինչ հայկական բանակի լքի Քարվաճառը և Լաչինը: Ո՞վ է իր կեղծիքների համար պատասխանատվությունը գցում Պուտինի վրա: Ո՞ւմ մամուլի քարտուղարն էր ասել, որ գերիների հետ ինքնաթիռը պետք է Երևան ժամանի ապրիլի 8-ին:
Այս ամենը Փաշինյանի արածն է: Հետևաբար, ես չեմ հասկանում, թե ինչու է արգելափակվում Պաշտպանության նախարարության շենքը: Վաղարշակ Հարությունյանը կարող է նույնիսկ տեղ չունենալ այն ուղղաթիռի վրա, որով հիմա տարհանում են ՊՆ աշխատակիցներին, ի՞նչ կարելի է նրանից պահանջել կամ ակնկալել:
Այս ամենը Փաշինյանի արածն է, հետևաբար` ես չեմ հասկանում, թե ինչու է արգելափակվում Պաշտպանության նախարարության շենքը