Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին`Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի մեկը: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:

7or.am