Աշխարհ

09.04.2021 16:53


Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում Է բարդ եւ սրվելու միտում ունի»,-ասել Է նա՝ ապրիլի 9-ին հանդես գալով ճեպազրույցում:

Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիեւի մարտական տրամադրվածությունն Է, որն առաջվա պես պատրանքներով Է ապրում երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»:

Նա հայտնել Է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաեւ ուկրաինական ԶԼՄ-ներում «շիկանում Է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»:

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել Է, որ ուկրաինական բանակը պատրաստ Է հակազդել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում եւ ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը:

«Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել Է Խոմչեկը՝ հանդես գալով "1+1" հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը