Ռազմագերիների վերադարձի շուրջ կատարվելիք իրադարձությունները մտահոգություն են առաջացնում, որ իշխանությունների կողմից այս խնդիրն օգտագործվում է հանրային տրամադրությունները կառավարելու և հետագայում նոր զիջումների լեգիտիմությունը ապահովելու նպատակով
Ռազմագերիների վերադարձի շուրջ կատարվելիք իրադարձությունները մտահոգություն են առաջացնում, որ իշխանությունների կողմից այս խնդիրն օգտագործվում է հանրային տրամադրությունները կառավարելու և հետագայում նոր զիջումների լեգիտիմությունը ապահովելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերվել Մեղրիի միջանցքին և այդ հատվածի վրա թուրքական վերահսկողության հաստատման հարցին։
Ի դեպ, այս տեխնոլոգիան օգտագործվեց նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ հանրության մեջ թեզ «գցվեց», որ «կապիտուլյացիան ստորագրվեց, որպեսզի փրկեն տասնյակ հազարավոր մարդկանց» (և դա այն պարագայում, երբ 44 օր տևած պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու տարբերակներ կային և ի սկզբանե ակնհայտ էր, որ պատերազմում հայկական կողմի ու Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական բալանսը մեր օգտին չէր)։