Թող հրապարակեն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցն ու բացահայտեն տարիներով տարածած ստերը, այդպես կերևա՝ ում ջանը կփշաքաղվի
Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։
Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ փշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։
հ.գ. «Դավաճություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլինի։
Թող հրապարակեն ապրիլյանի մարտերի մասին այսպես կոչված զեկույցն ու բացահայտեն տարիներով տարածած ստերը, այդպես կերևա՝ ում ջանը կփշաքաղվի