Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդին
Մայիսի 31-ին Մինսկում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Նախարարների խորհուրդը մեկնարկեց նեղ կազմով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկեցին կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման նպատակով իրականացվող աշխատանքները, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը, ՀԱՊԿ գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական Անվտանգության Խորհրդի 2010թ. դեկտեմբերյան որոշումների իրականացման ընթացքը, անդրադարձան միջազգային իրադրության զարգացումներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում գործող համակարգման մեխանիզմների գործունեությունը:
Նախարարական խորհրդի օրակարգում էին նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանն առնչվող հարցերը, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման ծրագրի նախագիծը:
Նախարարական խորհրդից հետո, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: