Լրահոս

01.06.2011 09:43


ԱԳՆ. «Դիվանագետի նման հայտարարությունները համահունչ չեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուն»

ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանն, անդրադառնալով  Հայաստանի մասին այն ոչ կոռեկտ ձևակերպումներին, որոնք վերագրվում են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին, «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել է. «Նման հայտարարությունները պարոն դեսպանի ելույթում անհնար է գնահատել այլ կերպ, քան անտեղյակություն տարածաշրջանում տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներից:

Դիվանագետի նման հայտարարությունները համահունչ չեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուն և բարձր մակարդակին»:

Այս խորագրի վերջին նյութերը