Կարծիք

09.04.2021 11:01


Սուտը ստի ետևից

Սուտը ստի ետևից
Նրանք ովքեր գտնվում են գերության մեջ՝ կապիտուլյանտի մեղավորությունն է, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն. ընդունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի է ունեցել ամբողջական հրադադար և ռազմական գործողությունների ավարտ, սահմանված և պայմանավորված ժամկետներում Ադրբեջանին է վերադարձվել Ակնաի (Աղդամի), Քարվաճարի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, մինչդեռ կողմերը կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերում, ավելին Հայաստանի որոշ տարածքներ անցել է նրանց վերահսկողության տակ: Ինչ վերաբերվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, որոնց համար կապիտուլյանտի տգիտության պատճառով ժամկետներ չեն նշվել, երբ այդ պահանջը պատք է լիներ առաջնահերթ, ավելին՝ համապատասխան տարածքներում գտնվող մեր զինծառայողներին, կամավորներին և բնակչությանը, հայտնի հայտարարությունից հետո, Հայկական կողմից այդ տարածքներից դուրս գալու պահանջ չի ներկայացվել, որը ևս բազմաթիվ զոհերի և գերեվարվելու պատճառ է հանդիսացել:
Դրա համար էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարում է, որ «Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9-֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»:
Հ.Գ. Իսկ դավաճան ու թրքամետ կապիտուլյանտը, ինչպես միշտ լռում է և դեռ կլռի:
Հա, ի դեպ, Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի վերադարձել, ուղղակի ռազմագերիների փոխարեն, Ռուս խաղապահների հրամանատար Մուրադովի հետ Հայաստան են եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է:
Հ.Գ.Գ.Փոխվել են տերերն ու դերերը, բայց նույնն է երախը վիշապի,սրա՞նք են այս երկրի տերերը, ես սրանց տիրոջ մերերը... Համո Սահյան
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը