Կարծիք

09.04.2021 10:41


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը փակված է, իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը փակված է, իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են
Բաքու-Երեւան չվերթը եկավ դատարկ՝ առանց հայ ռազմագերիների։
Մինչ այդ վարչապետի եւ Ավինյանի խոսնակները հաստատել էին, որ հայ ռազմագերիներով ինքնաթիռը քիչ անց վայրէջք կկատարի Երեւանում, իսկ իշխանական կայքերը արդեն սալյուտ էին խփում։
Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին։
Ինքնաթիռի, որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին։
Հ. Գ. Ի դեպ, այսօր կրկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը փակված է, իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ մնացյալ գերեվարվածները ահաբեկիչներ են։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը