Կարծիք

08.04.2021 16:19


13 տարի թունավորել ես Հայաստանը, ստացել 30 արծաթ՝ Արցախի դիմաց, և դրա համար պատասխան ես տալու

13 տարի թունավորել ես Հայաստանը, ստացել 30 արծաթ՝ Արցախի դիմաց, և դրա համար պատասխան ես տալու
Մարտի 1-ի գործով հայտնի Սարգիս Քլոյանը, ով իր որդու սպանության դիմաց ստացավ 30 արծաթ՝ փորձելով այն քաղաքականացնել և աշխատացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր իր դժգոհությունն է հայտնում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա գործը կասեցնելու հարցի վերաբերյալ:

Վերջերս պարզեցինք, որ Սարգիս Քլոյանը, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է: Փաստորեն, 13 տարի Փաշինյանի թիմակիցների հետ միասին նա թունավորել է Հայաստանի քաղաքական կյանքը: Սեփական որդու մահը օգտագործելով՝ որպես հատուցում 30 մլն դրամ է ստացել պետությունից, և, փաստացի, օտարերկրյա շրջանակների հետ համատեղ Մարտի 1-ի գործում ակտիվ դերակատարում է ունեցել, որի հետևանքները մենք տեսանք վերջին պատերազմում: Այսինքն, Հայաստանի վերջին պարտության ավելի, քան 15 հազար մեր սպանված և վիրավոր զինվորների և Արցախի պետականության կորստի համար իր ուրույն պատասխանատվությունը պետք է կրի նաև Սարգիս Քլոյանը, քանզի իր այս փաստացի հանցավոր գործունեության համար նա ստացել է հատուցում, այն էլ` Հայաստանի Հանրապետության բյուջեից:
Այսպիսի աննախադեպ ցինիզմ դժվար էր պատկերացնել: Եվ հաշվի առնելով սույն հանգամանքը՝ հետփաշինյանական Հայաստանում Սարգիս Քլոյանը անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս քաղաքակացիների համար օրինակ ծառայի, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր որ հանցանք են գործում պետության դեմ:

Ընդորում, այդ հանցանքի արդյունքները այսօր տեսանելի են բոլորի համար: Մարտի 1-ի գործի միջոցով օտարերկրյա հայտնի կենտրոնները սկզբում վարկաբեկեցին արցախցիներին ու կազմալուծեցին բանակը, հետո այսպես կոչված «Խաչատուրովի գործի» պատճառով փչացվեցին հայ-ոռւսական հարաբերությունները, որի արդյունքում կանաչ լույս վառվեց թուր-ադրբեջանական ագրեսիայի համար:

Ահա հենց այս ամենի պատճառով էլ Սարգիս Քլոյանը պետք է պատժվի` հանուն մեր 15 հազար զոհված և վիրավոր երեխաների, որպեսզի հայոց պատմության մեջ չարձանագրվի, որ Արցախի պետականության ոչնչացման համար աշխատող անձը կարող է խուսափել պատասխանատվությունից:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը