Աշխարհ

08.04.2021 15:42


Էգեյան ծովում 3 երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովում 3 երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 8-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովին ափամերձ Դաթչա շրջանում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03։33-ի սահմաններում։ Կեսգիշերին նույն շրջանում ևս 2 երկրաշարժ էր գրանցվել՝ 3․9 և 3,7 ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․92 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն' նյութական և մարդկային կորուստներ չկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը