Լրահոս

31.05.2011 17:32


Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի հետ

Մայիսի 31-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ բարձրագույն կրթության նորանշանակ նախարար դոկտոր Աբդ ալ-Ռազակ Շեյխ Իսայի հետ:

Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ դեսպանն անդրադարձել է հայ-սիրիական համագործակցությանը կրթության եւ գիտության ասպարեզում` նշելով, որ անցած տարիներին ՀՀ-ՍԱՀ կրթության բնագավառում համագործակցության մասին ստորագրված գործնական ծրագրի շրջանակներում երկու երկրների միջեւ տեղի է ունեցել ակտիվ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագրի ստորագրման, կրթության եւ գիտության ոլորտում հետագա համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Դամասկոսի համալսարանի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող հայ ուսանողների ուսման հետ կապված խնդիրները:

Այնուհետեւ քննարկվել է նախարարի այցի հնարավորությունը Երեւան ՀՀ ուսումնական համակարգի հետ ծանոթանալու, ինչպես նաեւ 2011-2014 թթ. նոր գործնական ծրագիրը ստորագրելու համար, ինչը նա ընդունել է գոհունակությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը