Լրահոս

31.05.2011 17:28


Իսրայելի Կնեսետը Հայերի ցեղասպանության հարցն ամենամյա լսումների թեմա կդարձնի

Իսրայելի Կնեսետը Հայերի ցեղասպանության հարցն ամենամյա լսումների թեմա կդարձնի

Իսրայելի Կնեսետը նախատեսում է ամենամյա խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանությանը։ Այս մասին մայիսի 30–ին ասել է Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը։

–Իմ  պարտականությունը՝ որպես հրեա, որպես իսրայելացի, այն է, որ ընդունենք այլ ազգերի ողբերգությունը։ Քաղաքական  դրդապատճառները, որոնք ինքնին կարևոր են, չեն կարող թույլ տալ հերքել այլ ազգերի ապրած դժբախտությունները,– «Գործողության հայկական հանձնաժողովի» ներկայացուցիչների հետ զրույցում ասել է  Ռիվլինը։

Հանձնաժողովի ղեկավար Ժորժետա Խոակինն ընդգծել է Ռիվլինի մեծահոգությունն ու բարոյականությունն ու հույս հայտնել, որ հայերի ցեղասպանությունն Իսրայելի կողմից կընդունվի մինչ նրա պաշտոնավարման ավարտը։

Այս խորագրի վերջին նյութերը