Կարծիք

07.04.2021 19:00


Այսօր թեև ոստիկանականների կողմից աննախադեպ բռնության ալիքի ենթարկվեցին հայ կանայք, բայց նրանց ոգին տեղն է, վախ չունեն

Այսօր թեև ոստիկանականների կողմից աննախադեպ բռնության ալիքի ենթարկվեցին հայ կանայք, բայց նրանց ոգին տեղն է, վախ չունեն
Սիրելի հայրենակիցներ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ակցիայի ընթացքում ուշաթափվելն ընդամենն արյան զարկերակային ճնշման տատանման հետևանք էր: Շնորհակալ եմ անհանգստության և արձագանքների համար: Այժմ ամեն ինչ նորմալ է, ինձ ոչինչ ընկճել չի կարող, մենք միահամուռ ուժերով պայքարելու ենք ու կրելու ենք:
Այսօր թեև ոստիկանականների կողմից աննախադեպ բռնության ալիքի ենթարկվեցին հայ կանայք, բայց նրանց ոգին տեղն է, վախ չունեն: Մեզ, ի վերջո, հաջողվելու է ազատվել թրքահպատակ իշխանությունից և ՀՀ-ում Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանից:
Այսօր առավել քան երբևէ ես հպարտանում եմ հայ կանանց կեցվածքով, հայուհու քաջարի և վեհ կերպարով: Հայ աղջիկներն ու կանայք ապացուցեցին, որ պահանջատերն են իրենց՝ կիսով չափ կորսված հայրենիքի, պահանջատերն են արդարության վերահաստատման, ունեն բավականաչափ ուժ և իմաստնություն՝ Հայաստանի գլխին կախված արհավիրքին դիմակայելու համար:
Վերադառնալով օրվա խորհրդին՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հայ կանանց, առյուծասիրտ օրիորդներին և տիկնանց, մաղթել նրանց, որ այլևս այսպիսի խայտառակ Ապրիլի 7 չունենան:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը