NASDAQ OMX կմշակի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը
Երևան 31.05.2011 – eCSDX՝ NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը , և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը և կմատուցի հարակից ծառայություններ՝ Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով: Մշակման և խորհրդատվության այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.:
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարումը ըստ օրենքի պետք է իրականացվի կենտրոնացված կարգով, որի որոշման համար հիմք է ընդունվել Էստոնական փորձը, ուստի այդ համակարգը Հայաստանում ներդնելու նպատակով կնախագծվի և կմշակվի համապատասխան ծրագրային համակարգ:
“ՀՀ Կառավարությունը NASDAQ OMX-ի հետ համագործակցության համաձայնագիր էր կնքել դեռ 2007թ.-ին, և այս նախագիծը ՀՀ Կառավարության և NASDAQ OMX-ի համագործակցության հաջորդ քայլն է: ՀՀ Կառավարությունը ներկայումս մշակում է անհատական հաշիվների վարման համակարգը Պետական եկամունտների կոմիտեում՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ.-ից եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարները կփոխարինվեն մեկ հարկով: Պարտադիր կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի մասով գործընթացներն արդեն սկսվել են, և ՀՀ Կենտրոնական Բանկն ու ՀՀ Կառավարությունը ողջունում են արտասահմանյան փորձառու կառավարիչների գիտելիքների կիրառումը և փոխանակումը Հայաստանում: Այդ կապակցությամբ որոշ հարկային արտոնություններ են նախատեսված պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր և կամավոր բաղադրիչների շրջանակներում: ՀՀ Կառավարությունը շարունակում է գործառնական համաձայնագրի կնքման բանակցությունները Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի հետե, մեկնաբանեց ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ՝ պրն Ահարոն Չիլինգարյանը:
,Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի և կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձիցե, ասաց NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ՝ պրն Անդրուս Ալբերը: