Արմեն Սարգսյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպումը բացարձակ անտրամաբանական է և կասկածելի
Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրություններ տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար։
2021 թվականի ապրիլի 7-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը հանրային ծառայող է, հետեւաբար նա իր ցանկացած գործունեության համար հաշվետու է հանրության առջեւ։ Նրա բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության եւ տրամաբանության շրջանակներում։ Որեւէ մեկը կարո՞ղ է տրամաբանական բացատրություն գտնել այն իրողությունը մեկնաբանելու համար, որ Հանրապետության նախագահը հանդիպում է կոլեգիալ պետական մարմնի անդամներից մեկի հետ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԲԴԽ-ի 10 անդամներից մեկը, որի հետ հանդիպել է Հանրապետության նախագահը։ Ընդ որում, դրանից ընդամենը մեկ օր առաջ, նախագահը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որն, ի պաշտոնե, ինքն է իրավասու ներկայացնել ԲԴԽ-ն այլ մարմինների հետ փոխհարաբերություններում։
Տարօրինակ է հատկապես Գագիկ Ջհանգիրյանի հետ նախագահի քննարկման հարցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, որ նրանք քննարկել են դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերող հարցեր։ Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության ո՛չ նախագահն է իրավասու զբաղվել դատաիրավական համակարգում բարեփոխումներով, ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, առավել եւս դրա անդամներից մեկը։ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածով եւ «ՀՀ Դատական օրենսգրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, որտեղ բառ անգամ չկա դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին։
Նախագահի կայքի հաղորդագրություններից նկատելի է, որ ապրիլի 6-ից նախագահը մի շարք հանդիպումներ է ունենում մի շարք իրավաբանների եւ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով Ազգային ժողովի ընդունած եւ Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Նախագահը կարող է մասնագիտական հարցերի շուրջ խորհրդակցել մասնագետների եւ փորձագետների հետ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են եւ պարտավոր են գործել բացառապես իրենց իրավասությունների շրջանակներում։ Այն, ինչ տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պարագայում բացարձակ անտրամաբանական է եւ կասկածելի, իսկ նախադեպի իմաստով՝ վտանգավոր։
Իհարկե, Հանրապետության նախագահն արդեն սովորության է վերածել լուրջ եւ հանգիստ դեմքով ապօրինություններ գործելը, սակայն նա պետք է նկատի ունենա, որ ամեն ինչ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նա, իբրեւ հանրային պատասխանատու պաշտոնյա, պարտավոր է բացատրություններ տալ իր ցանկացած գործողությունների համար։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից