Հայկական գազային զավեշտը՝ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը կնվազեցնի «Գազպրոմի» եկամուտը
Վերջին շրջանում հայ–ռուսական գազային թեման կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Կրկին լուրեր են տարածվել ռուսական գազի թանկացման մասին, որի պատճառը դարձան «Գազպրոմի» և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ընթացող բանակցությունները։
«Ռեգնում»–ի փոխանցմամբ՝ ամբողջ հարցն այն սխեման է, որով գազը հասնում է հայաստանյան սպառողին։ Այսպես, «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդին» գազը վաճառում է 180 դոլարով։ «ՀայՌուսգազարդը» ներմուծում և հասցնում է գազը սպառողին՝ ստանալով շահույթ։ Անձամբ ՀՀ–ին «ՀայՌուսգազարդի» շահույթը կամ վնասը հետաքրքրում է 20%–ով, իսկ մնացած 80%–ը պատկանում է «Գազպրոմին»։ Իրականում Հայաստանի դեպքում «Գազպրոմը» բնական գազը վաճառում է ինքն իրեն։ Այսինքն, երբ ասում են, որ 2011–ին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի բարձրանա, ամենևին էլ չի նշանակում, որ այն չի բարձրանա Հայաստանի՛ համար։ Այն կարող է բարձրանալ և 1000 խմ–ի դիմաց ներկա 180 դոլարի փոխարեն կազմել 200 կամ 220 դոլար։ Չի բացառվում, որ «Գազպրոմը» Հայաստանին արդեն գազը նոր գնով է վաճառում, քանի որ այդ մասին յուրաքանչյուր հարց նյարդայնացնում է կողմերին։