Կարծիք

07.04.2021 12:50


Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները»

Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները»
Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ 2021 թվականի ապրիլի 7-ին դա կատարվեց։ 1 ԱՄՆ դոլարը 535 դրամի սահմանագիծը հատել էր 2021 թվականի ապրիլի 2-ին։ Ընդամենը 5 օրում ՀՀ դրամն արժեզրկվել է 5 դրամով։ Փաստորեն, եթե 1 ԱՄՆ դոլարին հիմա ավելացնենք ևս 60 դրամ, ապա հնարավոր կլինի գնել 3 հատ 200 դրամանոց «բրենդային» հավկիթ։
Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները» և զբաղվեք «ընտրություններով», կամ որ նույնն է, այս աղետը Ձեր գլխին բերած հանցավոր իշխանության ամրապնդման գործընթացով։
Այս թեմայով հաջորդ հիշեցումը կանեմ «հոբելյանական» 1 դոլարը 550 դրամի ժամանակ։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը