Կարծիք

07.04.2021 09:09


Մարտի 1-ը ֆուֆլո էր

Մարտի 1-ը ֆուֆլո էր

Պարզվեց, որ մարտի 1-ը ֆուֆլո էր։ Մարտի 1-ի գործով Քոչարյանը արդարացվեց, այսինքն՝ ոչ թե արդարացվեց, այլ պարզվեց, որ այնտեղ գործ չկար։
Սա պարզապես մի անձի արդարացում չէ, ավելին՝ սա պարզապես մարտի 1-ի գործի տապալում չէ։

Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։

Մարտի 1-ի գործի համար Հայաստանում ստեղծվել է անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ, որը եղել է ազգային համակարգի փլուզման հիմնական գեներատորը։
Մարտի 1-ի գործի համար Խաչատուրովը ետ է կանչվել ՀԱՊԿ-ից, փլուզվել են դիվանագիտական հարաբերություններ, մեղադրվել են մի շարք գեներալներ, ավերվել է անվտանգության համակարգը, որը եղել է Ադրբեջանի հաղթանակի հիմնական գործոնը։
Մարտի 1-ի գործի համար սկսվեց դատարանների հետապնդումը, Սահմանադրության ոտնահարումները, որ հանգեցրեց Հայաստանում իրավական համակարգի փլուզման։
Մարտի 1-ի գործի համար ձեռնարկվեց ՍԴ գործով Սահմանադրական հանրաքվեն, որը դարձավ Հայաստանում քովիդի համաճարակի տարածման հիմնական պատճառը։
Բայց բոլորն էր գիտեին, որ մարտի 1-ի գործը փուչ էր, այն իրավական հեռանկար չուներ։ Այս մասին գիտեին նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդատու իրավաբանները եւ Նիկոլը փորձում էր մարտի 1-ի գործն առաջ տանել զոռբայությամբ, իրավախախտումներով, պետական համակարգի փլուզմամբ։ Իսկ երբ փլուզվում էր մարտի 1-ի գործը, Նիկոլ Փաշինյանը լուռ էր, լայվեր չէր անում, չէր գոռգոռում, պարզապես ֆեյքերն էին pro forma վնգստում։ Նիկոլը լուռ էր, քանի որ մարտի 1-ի գործը արդեն ծառայել էր իր հիմնական նպատակին՝ Արբեջանի հաղթանակին։
Թերեւս, մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե քաղաքական նպատակ էր, այլ միջոց՝ սերմանելու անհանդուրժողականություն, քանդելու անվտանգության եւ սահմանադրական համակարգերը, գործիք՝ փլուզելու պետությունը եւ անխուսափելի դարձնելու կապիտուլյացիան։
Տղաներ եւ աղջիկներ, դուք պարզապես ֆուֆլո չեք, դուք դավաճան եք։
Հ.Գ. Եթե Ռոբերտ Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը