Եվրանեսթն Ադրբեջանն ուզում է փոխակերպել ՀՀ–ի և ԼՂՀ–ի դեմ մարտադաշտի
Մոտ մեկ ու կես տարի տևած բանավեճերից հետո Բրյուսելում, ի վերջո, տեղի է ունեցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը։ Նշենք, որ Եվրանեսթում հայաստանյան պատվիրակությունն առաջարկել էր այդ նիստն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երևանում։ Սակայն ադրբեջանական պատվիրակությունը բողոքի նամակ էր հղել Եվրանեսթի բյուրոյին։ Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի թշնամանքով և անհիմն մեղադրանքներով լի նամակն առաջին նախանշանն է, որ առանձին երկրների ազգային շահերին առնչվող որոշ խրթին հիմնախնդիրներ կընդգրկվեն Եվրանեսթի լիագումար նիստեր և հանձնաժողովների օրակարգեր, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն անխուսափելիորեն կօգտագործի միջազգային այս կազմակերպությունը՝ փոխակերպելով այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ մարտադաշտի:

7or.am