Լրահոս

31.05.2011 16:05


Հիմնական սննդամթերքի գները 2030–ին հնարավոր է՝ թանկանան երկու անգամ

Հիմնական սննդամթերքի գները 2030–ին հնարավոր է՝ թանկանան երկու անգամ

Հիմնական սննդամթերքի գները 2030–ին հնարավոր է՝ թանկանան 2 անգամ։ Այս մասին զգուշացնում է հանրահայտ «Oxfam» միջազգային բարեգործական կազմակերպությունը։

Եթե պետությունների ու կառավարությունների ղեկավարներն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, հացահատիկային կուլտուրաների գները մոտակա 20 տարվա ընթացքում կբարձրանան 120–180%–ով։ Իր զեկույցում «Oxfam»–ը զգուշացնում է, որ գների նման բարձրացման պատճառ է հանդիսանում կլիմայի փոփոխությունը։

Կազմակերպությունը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին բարելավել կարգավորումն առևտրային շուկաներում, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնադրամ ստեղծել։

–Ապրանքատեսակների բաշխման համակարգը պետք է վերանայվի, եթե մենք ցանկանում ենք լուծել կլիմայի փոփոխության, սննդամթերքի գների կտրուկ բարձրացման խնդիրները, ջրի, հողի ու էներգիայի անբավարարության հարցերը,– ասել է կազմակերպության ղեկավար Բարբարա Սթոքինգը։

Այս խորագրի վերջին նյութերը