Ադրբեջանի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում նախագահների հանդիպման հետ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտնել է, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ստատուս–քվոյի փոփոխություն։
«Հույս ունեմ, որ Հայաստանը լրջորեն կմոտենա ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրների նախագահների՝ Դովիլում հնչեցրած հայտարարությանը և պատրվակներ չի փնտրի հակամարտության կարգավորումը ձգձգելու համար»,–ասել է Մամեդովը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ Կազանում կայանալիք հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մեծ կարևորություն են տալիս նաև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները և նրանց նախագահները»,–նշել է նա։