Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ
-Ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ նախագահի պաշտոնավարման մեկ տարին։
-Դրական։
-Որո՞նք են դրական տեղաշարժերը։
-Նախ դրական տեղաշարժերը կապում եմ քաղաքական ուժերի ավելի բաց արտահայտվելու, քաղաքական պայքարը ավելի կիրթ տանելու հետ։ Ընդհանրապես քաղաքական համագործակցության արդյունավետությունը, նախկինի հետ համեմատ, ավելի է բարձրացել։
-Այսինքն արդյունավե՞տ եք համարում նախագահի հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ։
-Իհարկե։
-Առարկայական ինչ-որ բան տվե՞ց այդ հանդիպումը։
-Հրատապ խնդիրների լուծման առումով այս կարգի հանդիպումը չի կարող անմիջապես արդյունք տալ։ Իմ կարծիքով, ձևավորվում են այն բոլոր դրական հիմքերը, որոնք չեն կարող չտալ ցանկալի արդյունքներ։
-Տնտեսական համատեքստում՝ ինչպիսի՞ն էր անցած մեկ տարին։
-Մենք ունեցանք դժվարություններ՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող լուրջ տեղաշարժերով։ Բնականաբար, մենք էլ ենթարկվեցինք միջազգային տնտեսական ճգնաժամի արհավիրքներին։ Որքան էլ, որ ասվում էր, թե այն համեմատաբար թույլ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, այնուհանդերձ, դա այդքան էլ չհամապատասխանեց իրականությանը։ Բայց, բոլոր դեպքերում, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ձեռնարկվող քայլերը դրական եմ գնահատում։ Մասնավորապես, նախագահի կողմից, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում գործնական կապերի հաստատումը՝ լավ նախադրյալներ է ստեղծում հետագա զարգացում ապահովելու համար։
-Փաստորեն, դրական եք գնահատում նաև կառավարությա՞ն գործունեությունը։
-Այո։
-Ըստ Ձեզ, ներկայիս կառավարությունը երկար կպաշտոնավարի՞։
-Մեր իրականության մեջ վստահաբար չենք կարող ասել, թե որքան կղեկավարեն պետական պաշտոնյաները։ Բայց ես ցանկանում եմ, որպեսզի կառավարումը երկար լինի։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ հարցերում մեզ համար ոչ ցանկալի մոտեցումներ ենք տեսնում, պետք է այնպես անել, որ հետագայում դրանք լինեն ցանկալի։
-Ձեր կարծիքով, պետական բյուջեն չպե՞տք է վերանայվի։
-Համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ մենք գտնվում ենք դժվար իրավիճակում։ Իսկ դժվար իրավիճակում՝ ամենահեշտը քննադատելն է։ Ամեն դեպքում, կառավարությունը առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է։ Ինչ վերաբերում է բյուջեի փոփոխություններին, նկատի ունեմ հնարավոր կրճատումները, ապա դրա անհրաժեշտության դեպքում ազգովի պետք է հասկանանք, որ չենք կարող անել ավելին, քան այս պահին մեզ պարտադրված է։ Իսկ բյուջեի փոփոխությունը չպետք է կապել վարչապետի, կամ կառավարության առանձին օղակների գործունեության հետ։
-Եթե 5 բալանոց համակարգով գնահատեք վարչապետի գործունեության մեկ տարին՝ ո՞րը կլինի Ձեր գնահատականը։
-Չորս։
-Ձեր նշած ոչ ցանկալի քայլերի առումով. ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել կառավարության ներկայացրած հարկային փաթեթին, սակայն այն ընդունվեց։ Ինչպե՞ս եք այդ դեպքում համագործակցում կոալիցիոն գործընկերների հետ։
-Այդ պահին մեր կուսակցությունը չէր կարող համակերպվել այն իրավիճակի հետ, երբ ճգնաժամի պայմանններում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խստացվում էին հարկային պարտավորությունները։ Այդ իմաստով, մենք դեմ քվեարկեցինք ներկայացված փաթեթին։ Սակայն դրան հաջորդող փուլերում կառավարության ձեռնարկած միջոցառումները, մասնավորապես՝ այն տնտեսվարող սուբյեկներին, որոնք ապահովում են բյուջեի մուտքերի սոլիդ մասը՝ երաշխիքներ տալը, որոշ տեղերում ֆինանսական միջոցների տրամադրումը, շինարարության ոլորտում 20մլրդ.-ի, իսկ հետո շարունակական ներարկումները, թույլ են տալիս ասելու, որ սա, այնուհանդերձ, տնտեսվարող սուբյեկներին օգնություն է։ Եվ դրա շարունակականության պարագայում հնարավոր է, որ հարկային դաշտում ևս լինեն փոփոխություններ, որոնք կարող են բերել ավելի դյուրին վիճակի։ Նման մոտեցումը, մասնավորապես, ավելացած արժեքի հարկի կիրառման հետաձգումը և այլն, ցույց տվեց, որ մեր կուսակցությունը այնքան էլ չէր սխալվել, որ դեմ էր քվեարկել այդ փաթեթին։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք դրական գնահատում կառավարության գործունեությունը։
-Ես իրատես մարդ եմ և չեմ ուզում պարզապես լինել ընդդիմադիր, կամ ընդունել նման կեցվածք։ Ամեն երկրի հայրենասեր քաղաքացի, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, պետք է մտածի միայն պետության մասին։ Մարդկանց պետք է աշխատալու հնարավորություն տրվի, որպեսզի նրանք ամբողջությամբ կարողանան դրսևորվել և ոչ թե անտեղի քննադատել։
-Այսի՞նքն։
-Ե՛վ անցյալում, և՛ այսօր Հայաստանում ընդդիմադիր կեցվածք ընդունելը կրում է նաև արհեստական բնույթ։
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեմ էր արտահայտվել հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրմանը, ինչպես նաև անհատ տաքսիստների նկատմամբ կիրառվող հարկային քաղաքականությանը։ Ինչու՞ ԲՀԿ-ը հանդես չեկավ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։
-Դուք չտվեցիք ամբողջական պատկերը։ Ոչ թե Գագիկ Ծառուկյանը դեմ էր արտահայտվել... Որպես քաղաքական ուժի ղեկավար նա չէր կարող դեմ լինել։ Նա ասում էր, որ այս պահին ճիշտ չէ ՀԴՄ-ների տեղադրումը։ Իսկ ՀԴՄ-ների տեղադրումն, էստ էության, մեր գործունեության թափանցիկությունն է ապահովում։ Իսկ Գագիկ Ծառուկյանը չէր կարող դեմ լինել թափանցիկ տնտեսական գործունեությանը։ Պարզապես, ճգնաճամի պայմաններում, կարծիք կար, որ միգուցե նպատակահարմար կլինի դա հետաձգել։
-Անդրադառնանք քաղաքապետի ընտրություններին։ Ըստ Ձեզ ԲՀԿ թեկանածուն ավելի լա՞վ կկառավարի մայրաքաղաքը, քան ասենք Գագիկ Բեգլարյանը կամ Հեղինե Բիշիրյանը...
-Երբևիցե ինձ թույլ չեմ տա նման գնահատականներ տալ։ Քաղաքապետի բոլոր թեկնածուները, ըստ էության, ունեն իրենց առանձնահատկություններն ու դրական կողմերը։ Ամեն պարագայում, սա ընտրություն է, և քաղաքացին է որոշելու՝ ում նախապատվություն տալ։
-Այդ դեպքում, դրական դրական ի՞նչ հատկանիշներով է առանձնանում Հարություն Քուշկյանը։
-Ազատականացման անցած ամբողջ ժամանակահատվածում Հարություն Քուշկյանը որտեղ որ գտնվել է, լինի պետական կառույց, թե՝ ոչ պետական, իրեն դրսևորել է որպես գործի բանիմաց մարդ։ Դրա հետ մեկտեղ՝ նրա պատրաստվածությունը, կրթվածությունը, մարդկային հարաբերություններում նրա դիվանագիտական մոտեցումները թույլ են տալիս մտածել որ նա բոլոր առումներով իրավունք ունի մասնակցել ընտրություններին։
-Իսկ ինչու՞ կոալիցիան միասնական ցուցակով չմասնակցեց քաղաքապետի ընտրություններին։
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև պետք է ենթադրություններ անեմ, իսկ ենթադրություններով զբաղվելը լավ գործ չէ։
-Անդրադառնանք կանխատեսումներին։ Եթե առաջիկա ընտրություններում քաղաքական ոչ մի ուժի չհաջողվի վերցնել Երևանի ավագանիների հսկիչ փաթեթը՝ ու՞մ հետ եք հնարավոր համարում համագործակցությունը։
-Ասեմ իմ տեսակետը։ Քաղաքական ուժերի առումով, հակված եմ համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են, սիրում են իրենց երկիրը, իրենց ներուժը դնում են մեր երկրի զարգացման համար։
-Ընդդիմությունը մտնու՞մ է, այդ ուժերի մեջ, թե՞ ոչ։
-Իհարկե, ինչու՞ ոչ։ Ես երբևէ չեմ արտահայտել այն միտքը, որ ընդդիմությունը կարող է ավելի վատը լինել, քան մյուսները։
-Իսկ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե առաջիկա ընտրություններում հաղթի ընդդիմությունը։
-(Ժպտալով) Եթե ընդդիմությունը վերցնի քաղաքային իշխանությունը, ապաայդ դեպքում մյուս ուժերը կլինեն ընդդիմություն։ Դրանով ոչ թե խանգարվում է կառավարման դաշտը, այլ պարզապես ընդդիմությունը, դասական առումով, իշխանությանը մատնանշում է այն ուղղությունները, որոնցով կարելի է ավելի արդյունավետ արդյունքներ ունենալ։ Ցանկացած ընդդիմություն, որը ի զորու կլինի վերցնել կառավարման լծակներ, պետք է ինքը փորձի շտկել եղած խնդիրները։
Վարդան Բոստանջյան.

-(Ժպտալով) Եթե ընդդիմությունը վերցնի քաղաքային իշխանությունը, ապա այդ դեպքում մյուս ուժերը կլինեն ընդդիմություն։ Դրանով ոչ թե խանգարվում է կառավարման դաշտը, այլ պարզապես ընդդիմությունը, դասական առումով, իշխանությանը մատնանշում է այն ուղղությունները, որոնցով կարելի է ավելի արդյունավետ արդյունքներ ունենալ։ Ցանկացած ընդդիմություն, որը ի զորու կլինի վերցնել կառավարման լծակներ, պետք է ինքը փորձի շտկել եղած խնդիրները։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը