Կարծիք

05.04.2021 19:08


Ի թիվս այլ անհրաժեշտ փոփոխությունների` ՀՀ քաղաքացիությունից զրկելու օրենսդրական հիմքերը նույնպես պետք է հստակեցնել ու լրացնել

Ի թիվս այլ անհրաժեշտ փոփոխությունների` ՀՀ քաղաքացիությունից զրկելու օրենսդրական հիմքերը նույնպես պետք է հստակեցնել ու լրացնել

...Այ մարդ ասինք չէ էլի, нет!!!…»

Շատ պարզունակ, միամիտ ու անկեղծ հարցեր են առաջանում:

Եթե Հայաստանում և Արցախում կան էակներ, որոնք այդչափ թրքամոլ են, թրքապաշտ ու թրքամետ, և արդեն բացահայտ հայտարարում են դրա մասին` նրանք ինչու՞ են մնացել Հայաստանում:

Ի՞նչ են անում Հայաստանում, ինչու՞ չեն գնում ապրեն Թուրքիայում, Ադրբեջանում, կամ թեկուզ` Թուրքմենստանում ու Պակիստանում: Այդքան թյուրքալեզու երկրներ կան, թող գնան էլի, ի՞նչ են կորցրել Հայաստանում:

Սահմաննե՞րն են փակ, թե՞ ազգանուններն են խանգարում: Եղբայր, թող փոխեն ազգանուններն էլ, անուններն էլ` դժվա՞ր է, հատկապես իրենց պարագայում:

Սահմաննե՞րն են փակ` թող Վրաստանով գնան, ի՞նչ խնդիր կա:

Ինչու՞ են մնացել այստեղ, ինչու՞ են թունավորում միջավայրը:

Ի՞նչ խնդիր են լուծում, և ում համար:

Եղբայր, Հայ ժողովուրդը բազմաթիվ չլուծված հարցեր ունի թուրքերի հետ, և հիմա, այս պահին չի կարող, և չի ցանկանում հաշտվել, դժվա՞ր է ընկալելը:

Ի՞նչ են ուզում մեր ժողովրդից:

Հո զոռով չի, այ մարդ...

Ի՞նչ հաշտեցում այս պահին, ի՞նչ կառուցողական, ո՞ւմ հետ բարեկամական:

Հ․Գ․ Հիշենք...

Ի թիվս այլ անհրաժեշտ փոփոխությունների` ՀՀ քաղաքացիությունից զրկելու օրենսդրական հիմքերը նույնպես պետք է հստակեցնել ու լրացնել:

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը