Կարծիք

05.04.2021 13:23


Լավ հիշեք բոլոր նրանց, ովքեր մեզ այսօր համոզում են, թե հայը պետականության, անկախության արժանի չէ

Լավ հիշեք բոլոր նրանց, ովքեր մեզ այսօր համոզում են, թե հայը պետականության, անկախության արժանի չէ
Լավ հիշեք բոլոր նրանց, ովքեր մեզ այսօր համոզում են, թե հայը պետականության, անկախության արժանի չէ։ Բոլոր նրանց, ովքեր համոզում են, թե մենք բանակ պահել չենք կարող, հող պահել չենք կարող, իբր դատապարտված ենք միայն հանձնելու ու պարտվելու։
Թե բա «ձվի հերթում կռիվ արին, էս բա ա՞զգ ա», կամ «ավելի լավ է մտնենք Ռուսաստանի կազմ, մե՛կ է չենք բաշարում պետություն պահել» կամ նույնիսկ այդպես ուղիղ չեն ասում, բայց ըստ էության առաջարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի դեմը կզել բաց հետույքով...
2500 տարվա ՔԱՂԱՔԱԿԱՆ պատմություն ունեցող ազգին համոզում են, որ սեփական քաղաքական ինքնություն՝ սեփական պետականություն, իրավունք չունենք ունենալու։
Ուղիղ և միջնորդավորված համոզում են անգլիացիները, ամերիկացիները, եվրոպացիները, ռուսները, թուրքերը և, ամենածիծաղելին, ադրբեջանցիները։
Ազգեր, որոնց երկրներում հանուն տռուսիկի զեղչի մարդիկ կարող են գնալ, տկլոր հերթ կանգնել, կամ Playstation-ի զեղչի համար իրար մազ քաշել, և այլն, և այլն։ Բա ինչո՞ւ իրենց չեք ասում, որ իրենք գոյության իրավունք չունեն։
Չե՞ք հասկանում, որ տուպը խաբում են մեզ։
Մենք ազգ ենք։ Եւ մենք ունենք իրավունք որպես ազգ ապրելու, պետություն ունենալու, սեփական պատմությունը կերտելու։
Ում դուրը չի գալիս մեր լինելու գաղափարը, իր սաղն ու սատկածն էլ ըդտեղ...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը