Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետևյալ պատճառներով՝
ա․ հաղթել էր Արցախյան 1–ին պատերազմում և ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,
բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը, Գյումրիում կար ռուսական ռազմաբազա,
գ․ հայ–ադրբեջանական հարաբերություններում (Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված բանակցություններ) հանդիսանում էր լիարժեք կողմ, ունեինք Արցախի դե ֆակտո պետականություն,
դ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն էր վարում, ինչը հայ–թուրքական հարաբերություններում որոշակիորեն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվ էր 1998–2008թթ․, ինչը հնարավորություն էր տալիս տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից և դիրքային առավելություն տալ մեզ (ի դեպ, Թուրքիան հետպատերազմական 1994–ից հետո ամենահարգալիցը մեր հանդեպ հենց այդ փուլում է եղել․ մյուս ժամանակահատվածներում Թուրքիան միայն ագրեսիվացել է, իսկ Փաշինյանի կառավարման փուլում ուղղակիորեն ներգրավվեց մեր դեմ պատերազմի մեջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատվածն է եղել։
Ի՞նչ ունենք հիմա։
Պարտված բանակ, Արցախի կորսված պետականություն, կապիտուլյացիա։
Հայ–ռուսական հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ խնամակալական բնույթի են դարձել։ Մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով կախված է ՌԴ–ից (նախկինում դա հայ–ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգությունն ու կյանքի իրավունքն ապահովում է բացառապես Մուրադովի գլխավորած զինուժը։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։
Արցախի հարցով բանակցություններ դե ֆակտո չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ալիևը միայն հոխորտանքով է խոսում մեզ հետ և հավակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտության բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետևում է այլոց առևտրին և GPS–ով հանձնում սահմանները։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարենը սկսել է ագրեսիվ պրոթուրքական ու, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզ։
Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։
Կանխել Հայաստանի վերացումը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից