Կարծիք

05.04.2021 11:04


Ավերելու ու ոչնչացնելու անզուսպ ձգտումը (լուսանկար)

Ավերելու ու ոչնչացնելու անզուսպ ձգտումը (լուսանկար)
Այս շենքը Գյումրու պատմական՝ Սևերսկի կոչվող թաղամասում է։ Կառուցվել է 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարասկզբին։
Նման շենքեր այս թաղամասում մի քանի հատ են։ Կառուցված են եղել Ալեքսանդրապոլում տեղակայված զորքին սապասարկելու ահամար՝ մի զորանոցներ, հիվանդանոց և այլն։ Այս շենքը ծառայել է որպես հոսպիտալ։ Նաև Սևերսկու այս շենքերում են 1919թ․ ապաստան գտել Ցեղասպանությունից փրկված որբերը, երբ ցարական բոլոր զորանոցները հատկացվեցին որբերին տեղավորելու համար։ Կարծեմ այս շենքն էլ հուշարձան շենք է համարվում։
Շենքը ավերվել ոչ երկրաշարժի հետևանքով, ոչ էլ թուրքերն են ավերել։ Մինչև վերջերս մարդիկ էին բնակվում այս շենքում։ Վերջին բնակչի հեռանալուց հետո սկսվեց մեծ ԹԱԼԱՆՆ ու ԱՎԵՐԸ։ Թալանել տարել են ամեն, ամեն ինչ, մնացել է միայն քարերը։ Կառուցող ու շինարա՞ր, թե՞ թալանող ու ավերող։
Հ․Գ․ Շենքի ներսում շատ գեղեցիկ աստիճաններ կան, որոնք կառուցվել են քարով։ Երևի Հայաստանի բոլոր շինարարներին հիմա որ իրար գլուխ հավաքես՝ չկարողանան քարով նման աստիճանններ հավաքել։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը