Գիշերով Հաքքարիում մտան այն սենյակ, որտեղ ես ու ընկերս էինք, և գոռգոռալով, դանակները ձեռքներին, ասում էին՝ ո՞ւր են հայերը
Մի թրքասեր քիչ առաջ մի հարց տվեց, թե ինքս քանի՞ հայատյաց թուրք եմ տեսել։
Հարցը լավն էր, իսկը իմ համար էր։
— Ստամբուլի Լալելի թաղամասում մի հյուրանոց կար, որի մուտքի վրա գրված էր՝ հայերի և շների մուտքն արգելված է։
— Հերթական անգամ Արևմտյան Հայաստանից վերադառնալիս՝ ընկերոջս հոր խնդրանքով հող էի բերում, մի բուռ հող Վանից, թուրք սահմանապահը, երբ իմացավ, թե ինչ է, ցինիկաբար վերցրեց ձեռքիցս ու ցուցադրաբար, չարախնդալով շաղ տվեց զուգարանի ճանապարհի ուղղությամբ։
— Ալաշկերտում, որտեղ գրեթե բոլորը քրդեր են, միայն որոշ ուսուցիչներ են թուրքեր, մեր ընկերներից մեկը մոլորվել և հայտնվել էր թուրք ուսուցիչների թաղամասում և միամիտ ասել էր, որ հայ է։ Թուրք ուսուցիչները քարերով և փայտերով այնքան էին ծեծել, որ ստիպված եղանք անհապաղ հիվանդանոց հասցնել, որտեղ թուրք բժիշկը օգնություն ցույց չտվեց։
— Կարինում, որտեղ բոլորը թուրք են, իսկ այն հյուրանոցը, որտեղ մնում էի, քրդի էր, իր հյուրանոցի այցեքարտը տվեց և ասեց՝ եթե դրսում որևէ մեկը կանգնեցնի ինձ, այդ այցեքարտը ցույց տամ ու չասեմ, որ հայ եմ։
— Մուշում թուրք ժանդարմը քուրդ երեխաներին սովորացրեց, որ հետևիցս բղավեն՝ շուն հայ, շանորդի հայ, գնա այստեղից, քանի քարերով շանսատակ չենք արել քեզ։
— Իսկ Իգդիրում անգամ կանգ առնելն ու խանութ մտնելն էր վտանգավոր, քանի որ թուրքն ու ադրբեջանցին եղբայրացել էին։ Բայց մեզ խանութ մտնել էր պետք, երբ մտա խանութ, հենց խանութի մուտքից ասեցին՝ սիկտիր, շանորդի հայ։
Այս ամենը կատարվել է Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում, իսկ այլ երկներում, վախենալով այդ երկրների իշխանություններից, բացահայտ հայատյացություն չեն դրսևորում, սակայն լավ լոբբիստական աշխատանքներ են տանում։
Այնքան շատ են դեպքերը, որոնց մասին որ պատմեմ, մի ամբողջ հաստափոր գիրքն էլ չի հերիքի։
Իսկ ամենատպավորիչ հայատյացությունն այն է եղել, երբ գիշերով Հաքքարիում մտան այն սենյակ, որտեղ ես ու ընկերս էինք, և գոռգռալով, դանակները ձեռքներին, ասում էին՝ ո՞ւր են հայերը․․․ Իսկ մեզ արդեն սենյակի պատուհանով դուրս տարան Սիրիայի քրդերը․․․

Թե բա դու քանի՞ հատ հայտյաց թուրք ես տեսել․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից