Բանաստեղծ Վահե Արսենի համար ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն անհասկանալի է
«7օր»–ի հետ զրույցում բանաստեղծ Վահե Արսենն ասել է, թե ընդհանրապես երկխոսությունը լավ բան է, սակայն Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսությունն անհասկանալի է համարում։
–Մինչև այդ, իրենք ամենավերջին բառերով քարկոծում էին այս նույն իշխանությանը։ Միակ ճանապարհը, գտնում էին, որ իշխանափոխությունն է։ Հիմա ինչպե՞ս է, որ երկխոսում են։ Չեմ հասկանում իրենց։ Չէ՞ որ իշխանությունը չի փոխվել, նույնն է։ Դա ինձ համար անհասկանալի է,–ասել է բանստեղծը։
Վահե Արսենը համոզված է նաև, թե անհնար է, որ արտահերթ ընտրություններ լինեն, քանի որ արտահերթ ընտրությունների հասնելու համար հասարակական ընդվզում չկա, իսկ իշխանություններն էլ ժողովրդին զսպելու համար ակտիվ քայլեր են կատարում։ Այս ենթատեքստում նրա համար անհասկանալի է նաև, թե ինչի շուրջն են երկխոսելու ՀԱԿ–ն ու իշխանությունը։
–Իրենք խնդիր էին դնում իշխանություններից ազատվել և հետո հանկարծ սկսում են երկխոսել նրանց հետ։ Սա արդեն տարօրինակ է,–ավելացրել է Վահե Արսենը։

7or.am