Այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին
Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություներ հաստատելու օրն է։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցում արձանագրում է կատարվել օրվա վերջին՝ ժամը 23․00-ի սահմաններում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի մասին առաջին հրապարակումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցի էջում՝ դրանից շուրջ 4 ժամ առաջ (ի դեպ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բարեխղճորեն անդրադառնում և հրապարակում է բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձերի մասին նյութեր)։ Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի գլխավոր դաշնակից երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձի մասին տեղեկացել են Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցիալական հաշիվներից։
Ընդ որում` այն պարագայում, երբ այդ օրը Մոսկվայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են ՀՀ արտաքին գործերի նախարարը (իր 4 խորհրդականներով և 1 օգնականով), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Եվրասիական տարածաշրջանային վարչությունը (որի կազմում կա առանձին Ռուսաստանի բաժին, ՀԱՊԿ-ի բաժին, ԱՊՀ բաժին, ԵԱՏՄ բաժին, Երկկողմ հարաբերությունների բաժին), Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (7 բաժիններով և 5 գլխավոր հյուպատոսություններով)։
«Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»․ սա մեջբերում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի «Արտաքին քաղաքականություն» բաժնից, որտեղ սահմանված են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները։ Եվ ահա նման անտարբեր անուշադրություն մի երկրի հանդեպ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կարողացավ կանգնեցնել կործանարար պատերազմն Արցախում՝ փրկելով մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր և Արցախի գոնե մի փոքր հատվածը։ Մի երկիր, որտեղ ապրում են գրեթե այնքան հայեր, որքան Հայաստանում։ Մի երկիր, որտեղ արտահանում են Հայաստանում արտադրված ապրանքների ավելի քան 70%-ը։ Մի երկիր, որը հանդիսանում է մեր սպառազինությունների գրեթե միակ մատակարարը։ Մի երկիր, որտեղից Հայաստան են փոխանցվում միլիարդավոր դոլարների մասնավոր տրանսֆերտներ։ Մի երկիր, որի հետ մենք անդամակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների։ Մի երկիր, որի կազմակերպությունները հանդիսանում են ամենամեծ ներդրողները և ամենախոշոր գործատուները Հայաստանում։ Մի երկիր, որը հետպատերազմյան շրջանում միակն է, որն ընդունում է բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանից (իհարկե իրենց բժշկասանիտարական ծառայությունների բժշկական և հիգիենիկ միջոցառումներով հսկողության ներքո)։ Մի երկիր․․․
Եվ այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին։
Հ․Գ․ 2021 թվականի փետրվարի 26-ին ես ցավով ու զարմանքով արձանագրել էի, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը որևէ հիշատակում չեն արել Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առթիվ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է:

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից