Լրահոս

31.05.2011 12:35


Դավիթ Ջամալյան. «Դովիլյան հայտարարությունը փոքրացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը»

Դավիթ Ջամալյան. «Դովիլյան հայտարարությունը փոքրացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Հնարավոր զարգացումները Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում դովիլյան հայտարարություններից հետո» թեմայի շուրջ լրագրողների հետ խոսել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նա նշել է, թե ադրբեջանական կողմը արտաքուստ հավանության է արժանացնում Դովիլում եռանախագահների արած հայտարարությունը, բայց դրա տակ դնում է իր համար ցանկալի ենթատեքստ՝ կրկնելով իր մշտական քարոզչական դրոշմները. օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական արձագանքում նշվում է զորքերը ետ քաշելու մասին, ինչպես նաև՝ Ալիևի մայիսի 27–ի հայտարարությունը այն մասին, թե Ադրբեջանը Արցախի անկախությունը երբեք չի ճանաչելու։

Նա գտնում է, որ դովիլյան հայտարարությունը մեծ հաշվով մեզ համար ձեռնտու է. «Պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, և միջազգային հարաբերություններում եղանակ ստեղծող մեծ խաղացողները հերթական անգամ բաց տեքստով ակնարկում և հուշում են Ադրբեջանին, որ չեն հանդուրժելու նոր պատերազմ»։

Նրա կարծիքով՝ Կազանում կայանալիք նախագահների հանդիպման շոշափելի արդյունք կարող է լինել պատերազմը կանխող հայտարարության կամ որևէ քայլի ընդունումը։

Փորձագետը, սակայն, ընդգծել է, որ մենք գործ ունենք թուրք տեսակի հետ, որը, երբ ելնում ենք պատմական փորձից, պայմանավորվածություններին շատ մեծ տեղ չի տալիս։ Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, թե՛ դովիլյան հայտարարությունը, թե՛ Կազանի հանդիպումը մի փոքր հետ կմղեն պատերազմի վերսկսման հավանականությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը