Լրահոս

31.05.2011 12:00


ՀԱՀ. ««Ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տութ­յան» տխուր ա­վան­դույ­թի հա­մա­ձայն...»

Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը իր տա­րա­կու­սանքն է հայտ­նում Ե­րե­ւա­նում մա­յի­սի 28-ին Ազատության հրապարակում տո­նա­կա­տա­րութ­յան ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցած՝ պե­տա­կան տո­նին ան­հա­րիր մի շարք դրսե­ւո­րում­նե­րի հա­մար:

Նախ նշենք, որ մշա­կու­թա­յին տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը որ­պես այդ­պի­սին գե­րա­զանց էր, կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի, բե­մադ­րութ­յան ու լու­սա­վո­րութ­յան, տեխ­նի­կա­կան հար­ցե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռում­նե­րով խնդիր չկար: Սա­կայն խնդիր կար տո­նի բուն էութ­յան եւ ար­ժե­ւոր­ման ա­ռու­մով:

Պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը սկսվեց շուրջ 2 ժամ ու­շա­ցու­մով, ին­չը պատ­ճա­ռա­բան­վեց անձ­րե­ւա­յին ե­ղա­նա­կով, որն էլ պատ­ճառ դար­ձավ մեկ այլ ան­նե­րե­լի սխա­լի: Նախ՝ պե­տա­կան տո­նա­կա­տա­րութ­յան ձգձգու­մը ան­հար­մար վի­ճակ ստեղ­ծեց ՀՀ ­մայ­րա­քա­ղաք ժա­մա­նած հար­յու­րա­վոր սփյուռ­քա­հայ հյու­րե­րի եւ մար­զե­րից ժա­մա­նած մարդ­կանց հա­մար, հե­տո՝ Ազատության հրա­պա­րա­կից ու­շա­ցու­մով ու­ղիղ ե­թեր հե­ռար­ձակ­ված մի­ջո­ցա­ռու­մը ա­նակն­կալ ըն­դատ­վեց Եվ­րո­պա­կամ լի­գա­յի ֆուտ­բո­լա­յին հան­դիպ­ման ցու­ցադ­րու­մով…

Ե­թե տո­նա­հան­դե­սը ժա­մա­նա­կին սկսվեր, վստա­հա­բար ու­ղիղ ե­թե­րի ընդ­հատ­ման խնդիր չէր ա­ռա­ջա­նա, բայց հե­ռուս­տա­տե­սութ­յամբ տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը դի­տող հա­յութ­յու­նը (եւ՛ Հա­յաս­տա­նի եւ՛ Սփյուռ­քի) պար­զա­պես չհաս­կա­ցավ, թե ինչ կա­տար­վեց: Ա­ռանց ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յան ընդ­հատ­վեց պե­տա­կան տո­նի հե­ռար­ձա­կու­մը: «Ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տութ­յան» տխուր ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, Մա­յի­սի 28-ի՝ Հա­յաս­տա­նի 1-ին Հան­րա­պե­տութ­յան 93-ամ­յա­կի տո­նա­կա­տա­րութ­յու­նը դա­դա­րեց հե­ռար­ձակ­վել, եւ հա­յութ­յու­նը դի­տեց եվ­րա­ֆուտ­բոլ…

Ի­հար­կե կպատ­ճա­ռա­բան­վի, թե մեծ գու­մար­ներ են նա­խօ­րոք տրվել ֆուտ­բո­լա­յին այդ հան­դիպ­ման ցու­ցադր­ման հա­մար, բայց դա լուրջ պե­տա­կան մո­տե­ցում չէ լուրջ պե­տա­կան տո­նին, ո­րին մաս­նակ­ցում էին ՀՀ ­պե­տա­կան ու կրո­նա­կան բարձ­րաս­տի­ճան այ­րե­րը՝ ՀՀ ­նա­խա­գա­հի գլխա­վո­րութ­յամբ:

Ան­գամ հե­ռուս­տաե­թե­րից պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յուն չտրվեց, թե ին­չու է ընդ­հատ­վում մի­ջո­ցա­ռու­մը: Կար­ծում ենք՝ գո­նե ու­ղիղ ե­թե­րը պետք է ա­րագ տե­ղա­փոխ­վոր մեկ այլ հե­ռուս­տաա­լիք, ո­րը նույն­պես դի­տում են Սփյուռ­քում եւ շա­րու­նակ­վեր պե­տա­կան տո­նի ցու­ցադ­րու­մը: Իսկ պետական մոտեցման տեսակետից ա­վե­լի ճիշտ կլիներ, ե­թե այլ հե­ռուս­տաա­լի­քով ցու­ցադր­վեր նա­խօ­րոք պայ­մա­նա­վոր­ված մի­ջազ­գա­յին մար­զա­կան հան­դի­պու­մը:

Այս­պի­սի ան­տար­բե­րութ­յամբ ոչ ոք ի­րա­վունք չու­նի վե­րա­բեր­վե­լու պե­տա­կան տո­նին, ո­րի բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը ան­գամ ՀՀ­ օրհ­ներ­գով չկա­տար­վեց, իսկ մեր ե­ռա­գույն դրո­շը պե­տա­կան խորհր­դա­նիշ ըն­դու­նած Հա­յաս­տա­նի 1-ին Հան­րա­պե­տութ­յան հո­բել­յա­նին ա­վե­լի շատ Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­ներն էին ծա­ծան­վում, քան՝ պե­տա­կան ե­ռա­գույ­նը…

Ե­թե ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­նե­րով քա­ղա­քա­կան ակ­նարկ­ներ են ցան­կա­նում ա­նել, ա­պա վատ չէ, ան­գամ ող­ջու­նե­լի է, բայց ին­չու՞ այդ դեպ­քում ա­վե­լի քիչ էին ՀՀ ­պե­տա­կան դրոշ­նե­րը: Ե­թե քա­ղա­քա­կան ցու­ցադ­րութ­յան խնդիր կար, ա­պա ին­չու՞ էին բա­ցա­կա­յում Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան եւ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը խորհրր­դան­շող դրոշ­նե­րը…

Իսկ ին­չու՞ Օ­պե­րա­յի շեն­քի տա­նի­քից մին­չեւ հար­թա­կը կախ­ված 2 ցու­ցա­պաս­տառ­նե­րով (□KOHAR□) գո­նե մե­կը Մես­րո­պա­տառ հա­յե­րեն չէր: Ան­կա­խութ­յան տո­նի լե­զուն հա­յե­րե­նը չէ՞ր… ­Չնայած դա հենց մեր երկրում լեզվակրթական աղավաղումների հետեւանքներից է:

Եվ մի քա­նի «ոչ ֆուտ­բո­լա­յին» քա­ղա­քա­կան տե­սա­կետ­ներ նույն­պես ա­ռա­ջադ­րենք: Ա­վե­լի քան 10 տա­րի «Գո­հար» հա­մույ­թը հո­վա­նա­վո­րող լի­բա­նա­նա­հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը շուրջ 2 տա­րի է ինչ հա­մույ­թի մի­ջո­ցա­ռում­ներն անց­կաց­նում են Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­նե­րի ներ­քո: Ան­գամ 2 տա­րի ա­ռաջ Հա­լե­պի  բեր­դում հա­մեր­գի ժա­մա­նակ ծա­ծան­վել են այդ դրոշ­նե­րը: Սա այն դեպ­քում, երբ Սի­րիա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րը բա­ցի երկ­րի պե­տա­կան դրո­շից այլ դրոշ­նե­րի ներ­կա­յութ­յունն ար­գե­լում են մի­ջո­ցա­ռում­նե­րին…

Սա հա­մընկ­նում է հայ-թուր­քա­կան կոչ­ված ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի ստո­րագր­ման հետ, եւ մտա­վա­խութ­յուն կա, որ Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­նե­րի ար­ծար­ծու­մը ա­րա­բա­կան ո­րոշ երկր­նե­րում եւ ար­դեն Հա­յաս­տա­նում, փորձ է հա­յութ­յան ու­շադ­րութ­յու­նը Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի պա­հան­ջա­տի­րութ­յու­նից շե­ղե­լու եւ Կի­լիկ­յան Հա­յաս­տան տե­ղա­փո­խե­լու նպա­տա­կով: Ան­գամ խո­սակ­ցութ­յուն­ներ կան, որ Թուր­քիա­յում, մի հա­մեր­գի ժա­մա­նակ նույն­պես ծա­ծան­վել են Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­ներ…

Զար­մա­նա­լին այն է, որ վեր­ջին 2 տա­րի­նե­րին թուրք-սի­րիա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վոր­վել են, բայց հան­կարծ Հա­լե­պում հա­յե­րը բարձ­րաց­նում են Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նի դրոշ­ներ… Իսկ ե­թե մեր սփյուռ­քա­հայ հայ­րե­նա­կից­նե­րը ցան­կութ­յուն ու­նեն հայ­րե­նակ­ցա­կան միութ­յուն­նե­րի օ­րի­նա­կով քա­րո­զել Բնա­կան ու Պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րի խորհր­դա­նիշ­նե­րը, ա­պա դրա հետ մեկ­տեղ պետք է ծա­ծան­վեն այլ հայ­կա­կան պատ­մա­կան դրոշ­ներ ու խորհր­դա­նի­շեր, ա­ռա­վել եւս՝ Միաց­յալ Հա­յաս­տա­նը խորհր­դան­շող: Այ­լա­պես մենք կշա­րու­նա­կենք այ­լոց ջրա­ղաց­նե­րին ջուր լցնե­լու տխուր հե­ռան­կա­րը…

Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ ա­ռաջ­նա­յի­նը մեր երկ­րում հա­մա­րել պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, պե­տա­կան խորհր­դա­նիշ­ե­րը, պե­տա­կան լե­զուն եւ ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յունն­ ու հա­յութ­յան շա­հե­րը:

Ինչ մնում է Կի­լիկ­յան Հա­յաս­տա­նին, ա­պա հայ ազ­գայ­նա­կան­նե­րը դրան նույն­պես ձգտում են (առաջնայինը Հայկական լեռնաշխարհում Հայոց միացյալ պետության վերակերտումը համարելով), չբա­ցա­ռե­լով ան­գամ Ար­քա­յից Ար­քա Տիգ­րան Մե­ծի կեր­տած Հա­յաս­տա­նը: Բայց ա­մեն բան իր հեր­թա­կա­նութ­յունն ու­նի, ա­մեն տոն իր ի­մաս­տը…

Հայ Ազգայնականների Համախմբում

Այս խորագրի վերջին նյութերը