Կարծիք

03.04.2021 17:16


Այդ թուրքական ալիքը, որ այս անգամ ներխուժի արդեն բուն Հայաստան, հավասարապես բնաջնջելու է բոլորին

Այդ թուրքական ալիքը, որ այս անգամ ներխուժի արդեն բուն Հայաստան, հավասարապես բնաջնջելու է բոլորին

Մի բան ասեմ, էլի։ Թուրքը մեր թշնամին ա, թե բարեկամը, տուֆտա դիսկուրսով զբաղվելու փոխարեն, ավելի լավ ա սաղով մտածեք, թե Արցախյան երկրորդ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, խարխլված պետականությունից ու չեղած տնտեսության պարագայում ոնց ենք շարունակելու գոյատևել՝ 4 կողմից շրջապատված թուրքական բնակչությամբ։

Ընդ որում, շատերը անգամ չգիտեն, որ ոչ թե երկու, այլ 4 կողմից ենք շրջապատված թուրքերի կողմից, քանի որ Հայաստանին սահմանակից Հյուսիսային Իրանը ու Հարավային Վրաստանը նույնպես հոծ բնակեցված են թուրքալեզու ժողովուրդներով։

Ու այդ թուրքական ալիքը, որ այս անգամ ներխուժի արդեն բուն Հայաստան, հավասարապես բնաջնջելու ա բոլորին՝ և՛ իրեն այստեղ սիրողներին, և՛ իրեն մոլեռանդ ատողներին։ Քանի որ ձեր սերն ու ատելությունը իրական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն ու անգամ ազդեցություն չունեն։

Այնպես որ ձեր կյանքի թանկարժեք ժամանակը անիմաստ բանավեճերում վատնելու փոխարեն պետք ա մտածել, թե ոնց կանխել կամ գոնե անգամ ամենաչնչին կերպով չնպաստել այդ ալիքի հարվածին, որը կհանգեցնի հայկական էթնոսի իսպառ բնաջնջմանը։ Թե ինչ ծավալով մեզ կարա պաշտպանի Մոսկվան, ինձ թվում ա բոլորդ տեսաք Արցախյան երկորդ պատերազմում, իսկ Արևմուքի վերաբերմունքը դրանից էլ ավելի բացասական կլինի։ Այնպես որ մտածեք, մտածեք, քանի դեռ ինչ-որ ժամանակ դեռ կա․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը