«Իշխանությունների գործողությունների շարժառիթը չպատճառաբանված վրիժառությունն է»
Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել միայն եւ միայն իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար շարունակում է ազատազրկված մնալ:
Դեռ 2009-ին հրապարակված համաներման արդյունքում նա պետք է ազատ արձակված լիներ: Սակայն ՀՀ իշխանություններն արհեստական ու մտացածին պատճառաբանություններով, իրենց իսկ հրապարակած համաներման ակտը արհամարելով, ցուցաբերելով ակնհայտ կամայական մոտեցում, հրաժարվեցին նրան ազատ արձակել: Ակնհայտ էր, որ Հացպանյանի նկատմամբ իրենց գործողություններում իշխանություններն առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ վրեժխնդրությամբ: Հետագայում էլ չանսալով օրենքի հստակ պահանջներին, հրաժարվեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել:
Հրապարակված այս նոր համաներումը նույպես տարածվում է Սարգիս Հացպանյանի վրա: Սակայն իշխանական աղբույրներից հրապարակային տեսակետներ են հնչում, որ Հացպանյանը մինչեւ իր պատժաչափի ավարտը շարունակելու է մնալ անազատության մեջ: Այս անգամ էլ ՀՀ իշխանությունները մտացածին պատճառներ վկայակոչելով, ի ցույց դնելով օրենքի եւ օրինականության նկատմամաբ ունեցած իրենց արհամարանքը, մեկ ավելորդ անգամ եւս ապացուցում են, որ Հացպանյանի դեպքում իրենց գործողությունների շարժառիթը չպատճառաբանված ու բանական մարդուն անհարիր վրիժառությունն է:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Հացպանայանին: Դատապարտում է քինախնդրության ցանկացած դրսեւորում եւ գործող իշխանություններից պահանջում է իրենց իսկ հրապարակած համաներումը հարգելով` նրան անհապաղ ազատ արձակել:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե