Հիմա մեզ պետք է առնվազն ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԵԿԱՎԱՐ, այլ ոչ դավաճան-կապիտուլյանտ
Թշնամի՞, թե՞ ․․․
Ապրիլի 24-ին ընդառաջ ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ծանոթով՝ ասել է թե կոռուպցիայի արդյունքում ԱԽՔ դարձած, Նիկոլի սրտի սորոսականներից Արմեն Գրիգորյանի հայտնի հայտարարությանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր ունեցած մոտեցումների մասին։ Այստեղ պետք է հասկանալ, որ Արմեն Գրիգորյանն իր անձնական կարծիքը չի արտահայտում, այլ հայտնում է իշխող վարչակազմի դիրքորոշումը։
Նախ՝ ասեմ, որ այդ «մոտեցումներն» ունեն իրավական դրսևորում և հիմնավոր կերպով արտացոլված են ՀՀ Ազգային Անվտանգության հայեցակարգում, որն ընդունվել է 2007 թվականին, մինչ այս չի փոփոխվել, բայց «անհասկանալի» կերպով հեռացվել է ԱԽՔ կայքից։ Այնտեղ կարող եք գտնել միայն «2020 թվականի անվտանգության ռազմավարություն» անվանմամբ մի բառակույտ, որը դադարեցի կարդալ Վահան Տերյանի տողերի մեջբերումից հետո։
Եվ այսպես, անվտանգության հայեցակարգում Թուրքիան՝ ավելի ճիշտ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, նշվում է որպես անվտանգության սպառնալիք։ Այսինքն Թուրքիան թշնամի չէ, այլ որ մենք՝ հայերս ենք նրան համարում թշնամի։ Թուրքիան ԹՇՆԱՄԻ է, որովհետև Հայաստանի Հանրապետության հանդեպ ձեռնարկում է թշնամական քայլեր՝ սկսած տնտեսական շրջափակումից, ընդհուպ մինչև ուղիղ ռազմական միջամտություն արցախյան հակամարտությանը։ Չիմացողներին, որոնց թվին Արմեն Գրիգորյանը չի պատկանում, ասեմ, որ հենց Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը՝ թշնամական վերաբերմունք դրսևորելով մեր հանդեպ և առաջ քաշելով սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շատ կոնկրետ նախապայմաններ՝ ՄՈՌԱՆԱԼ Հայոց Ցեղասպանությունը և ՀԱՆՁՆԵԼ Արցախը Ադրբեջանին։ Եվ Թուրքիայի այդ մոտեցումը չի փոխվել, այսինքն Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը մեր հանդեպ։
Միաժամանակ նույն այդ հայեցակարգում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմանները։
Ճիշտ է դա, թե ոչ՝ այլ հարց է, բայց որ մենք պաշտոնապես հայտարարել ենք պատրաստակամության մասին՝ փաստ է։ Սերժ Սարգսյանը փորձեց նաև դա իրագործել։ Եվ հենց Թուրքիան էր, որ տապալեց առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ առաջ քաշելով վերոնշյալ պայմանները։ Ու հիմա էլ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը մեր հանդեպ չի փոխվել։ Մեր մոտեցումն էլ արդեն իսկ մաքսիմալ բաց է և բարյացակամ։
Դրանից առավել «մոտեցում փոխելը» նշանակում է տեղի տալ Թուրքիայի պահանջներին՝ ՄՈՌԱՆԱԼ Ցեղասպանության մասին։ Թուրքիային չհամարե՞նք թշնամի, այդ դեպքում Թուրքիան կդադարի՞ սպառնալիք լինել ՀՀ Ազգային անվտանգության համար, թե՞ այդ դեպքում Թուրքիայից եկող սպառնալիքը կմեծանա։
Եվ վերջում՝ հիշենք, որ հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ժամանակ Հայաստանը ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկիր էր՝ հզոր բանակով, տնտեսական զարգացման հեռանկարով, որը կարող էր մերժել և ի վերջո մերժեց Թուրքիայի նախապայմանները։
Իսկ հիմա․․․
Հիմա մեզ պետք է առնվազն ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԵԿԱՎԱՐ, այլ ոչ դավաճան-կապիտուլյանտ։
Հիմա մեզ պետք է առնվազն ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԵԿԱՎԱՐ, այլ ոչ դավաճան-կապիտուլյանտ