Լրահոս

31.05.2011 10:07


Քադաֆիի կողքին մնացել է ռազմական ուժերի 20%–ը

Քադաֆիի կողքին մնացել է ռազմական ուժերի 20%–ը

Լիբիայից փախած գեներալներից մեկը՝ Մալուդ Մասուդ Հալասին, որ Տրիպոլիից հեռացած՝ Լիբիայի ղեկավարության 8 նախկին կողմնակիցներից է, Հռոմում հայտարարել է, թե Մուամար Քադաֆիի վարչակարգի կողքին մնացել է ռազմական ուժերի  20%–ից ոչ ավելին։

Լիբիայի նախկին արտգործնախարար Աբդել Ռահման Շալգամի խոսքերով, որոնք մեջբերում է «Ansa» գործակալությունը, գնդապետ Քադաֆիից երես են դարձրել 120 պաշտոնական անձինք և զինվորականներ, որոնք բոլորն այժմ Լիբիայի սահմաններից դուրս են։

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ գեներալ Հալասին նշում է, որ Լիբիայի առաջնորդի տրամադրության տակ այժմ մնացել են մի քանի հարյուր զինվորներ և ոչ ավելի, քան  տասը գեներալ։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը