Լրահոս

31.05.2011 09:49


Հունիսմեկյան տոնակատարությունների շարք «Օրրանում»

  • «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաների իրավունքների պաշտապանության միջազգային օրը հայտարարել է «բաց դռների օր»:

Ժամը 15:00-ից մինչև 18:00 «Օրրանի» դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել մանկության աշխարհ և տոնել այս հրաշք օրը «Օրրանի» սաների ընկերակցությամբ` վայելելով մանկության բերկրանքը:

«Օրրանը» ուրախ է հայտնելու, որ իր հրավերն արդեն ընդունել են  բազմաթիվ հյուրեր` ընկերներ, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ` անվանի երգիչներ, դերասաններ:

Օրն առավել հիշարժան կդառնա նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ներկայացուցիչների այցելությամբ, ովքեր նշանակալի ներդրում կկատարեն «Օրրանի» համար` հոգալով 100 սաների մեկ ամսվա համար սննդի արժեքը: Սա «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առաջին այցը կլինի «Օրրան», որը կհամընկնի խորհրդանշական այս օրվա հետ, և, ինչպես վստահեցրել են Բանկում,  այցելությունները կլինեն շարունակական:

  • Հունիսի 2-ին տեղի կունենա «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղի նոր շենքի շինարարության հողի օրհնության արարողությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ: Շինարարության համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Կանակա» ԲԲԸ: Շինարարության ավարտը նախատեսվում է 2012թ. դեկտեմբերին:
«Օրրանի» Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 2009թվ. «Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» և «Վիվա Սելլ ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Ներկայումս կենտրոնում ընդգրկված է 55 երեխա:  

Այս խորագրի վերջին նյութերը