Աշխարհ

02.04.2021 09:01


Տղամարդն այրվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժել

Տղամարդն այրվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժել

Տղամարդը վառվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Էլիսեյան պալատ մուտք գործել, հաղորդում է ТАСС-ը:

Նրան նկատել են ցանկապատը ցատկելու և ներս մտնել փորձելու ժամանակ: Նրան երկու անձ է ուղեկցել և տեսանկարահանել ընթացքը: Ոստիկանները ձերբակալել են Ելիսեյան պալատ մտնել փորձած անձանց՝ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Figaro-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե որն է եղել տղամարդու՝ նախագահական պալատ ներխուժելու նպատակը, բայց, ըստ նախնական տեղեկությունների, շշի մեջ առկա վառվող կտորի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն վտանգավոր չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը