Կարծիք

01.04.2021 15:47


Խունդկարյանը հուշել է Դանիբեկյանին, որ քրեական գործի վարույթը 300․1-ին հոդվածով ենթակա է կարճման

Խունդկարյանը հուշել է Դանիբեկյանին, որ քրեական գործի վարույթը 300․1-ին հոդվածով ենթակա է կարճման

Խունդկարյանը հուշել է Դանիբեկյանին, որ քրեական գործի վարույթը 300․1-ին հոդվածով ենթակա է կարճման։

Կարդացի ՍԴ դատավոր Խունդկարյանի հատուկ կարծիքը։ Ընդհանուր առմամբ այն ինձ համար անընդունելի էր, քանի որ առավել շատ հիշեցնում էր վճռաբեկ դատարանի որշում։ Սակայն կար դիրքորոշում, որը առանցքային էր։

Խունդկարյանը ասում է, որ «գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի օրենսդրական կաշկանդվածությունը կարող է դրսևորվել բացառապես այն դեպքում, երբ նախկինում գործը քննող դատավորը նախաձեռնել է նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ՝ կայացնելով տվյալ գործով Սահմանադրական դատարան դիմելու որոշում, որպիսի վեճն էլ արդեն իսկ լուծվել է Սահմանադրական դատարանի կողմից կայացված համապատասխան որոշմամբ»։

Քննարկվող դեպքում նախաձեռնված սահմանադիրաիրավական վեճով լուծվել է իրավանորմի սահմանադրականության հարցը, ուստի Դանիբեկյանն ունի հակասահմանադրական ճանաչված իրավանորմի մասով քրեական գործը կարճելու օրենսդրական կաշկանդվածություն։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը