Առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը
Մայիսի 30-ին Արմենիա–Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Արա Պապյանի հեղինակած «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճռի ամբողջական զեկույցը» անդրանիկ հրատարակության շնորհանդեսը։
–Ակնհայտ է, որ միայն միջազգային իրավունքը բավարար չէ լուծելու Հայկական հարցը։ Սակայն, նույնքան ակնհայտ է, որ հայ–թուրքական դիմակայության մեջ միջազգային իրավունքի ոլորտը մեր ուժեղագույն ասպարեզն է, հետևաբար նման հզորագույն գործիքի ոչ բավարար օգտագործումը կլինի աններելի սխալ,– շնորհանդեսի ժամանակ իր ելույթում ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը երբևէ չի տպագրվել ամբողջությամբ։ Այս բացը լրացնում է վերոնշյալ գիրքը։
Հատկանշական է, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ–ի 192 անդամ պետություններից 142–ի համար, այդ թվում ՄԱԿ–ի ԱԽ–ի մշտական 5 անդամներից 4-ի համար, քանի որ պետություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց մասնակցությունը բերելով Իրավարար վճռի հայցադիմումին` դրանով իսկ նախապես տալիս են իրենց անվերապահ համաձայնությունը՝ որպես պարտադիր ընդունել ցանկացած կայացվելիք վճիռ։
Ինչպես «7օր»–ի հետ զրույցում ասել է Արա Պապյանը, հրատատարակման նպատակը ՀՀ արտաքին քաղաքականությանը նոր գործիքներ ու լծակներ տալն է։
–Բանակցություն նշանակում է որոշակի լծակ ունենալ դիմացինիդ վրա։ Եթե մենք ցանկանում ենք թուրքերի հետ հարաբերություններ բարելավվել, չենք կարող խնդրանքներով կամ արձանագրություններով դա անել, նրանք մեզ անընդհատ կխափեն։ Մենք պետք է ունենանք մի ռեալ փաստաթուղթ։
Նա ընդգծել է, որ մենք շատ ենք կարևորում ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչը, բնականաբար լավ է, սակայն դրանից հատուցում չի բխում։
–Ցեղասպանությունից չի բխում հատուցում։ Ցեղասպանությունն իր ժամանակն ուներ, հատկապես մինչև 1991թ., երբ Հայաստանը պետություն չէր, իսկ Իրավարար վճիռը կատարվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության,– ընդգծել է Ա.Պապյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հայ դիվանագիտությունը չի օգտագործում այս դիվանագիտական վճիռը, Արա Պապյանը նշել է, թե չի կարող ասել, թե ինչքանով այդ դիվանագիական գործիքը կօգտագործվի, քանի որ կա նաև իներցիոն մտածողություն.
–Տեսեք, օրինակ Ղարաբաղի հարցով բանակցությունները գնացել են տարածքային ամբողջականության և այլնի շուրջ ու ադպես էլ գնում է։ Դժվար է փոխելը։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի տապալումը, Ա.Պապյանի կարծիքով, կարող էր հիմք հանդիսանալ իներցիոն ընթացքը փոխելու համար.
–Բայց դրա համար քաղաքական կամք է պետք։ Մեկը պետք է որոշում կայացնի։ Մեկը պետք է լինի, որ ասի այ այսօրվանից չստացվեց ու մենք արմատապես փոխում ենք։
Գիրքը պատրաստվել է Մոդուս Վիվենդիի կողմից, հրատարակման ծախսերն էլ հոգացել են սփյուռքահայ բարերարներ Վարդան Սիրմաքեշը և Հրաչ Գաբրիելյանը։

7or.am