Աշխարհ

01.04.2021 12:47


ԵՏՄ-ն ապրիլի 1-ից վերականգնում է COVID-19-ի դեմ պայքարի համար օգտագործվող որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքը

ԵՏՄ-ն ապրիլի 1-ից վերականգնում է COVID-19-ի դեմ պայքարի համար օգտագործվող որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքը

Ապրիլի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում կրկին սկսում է գործել կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխարգելելու համար օգտագործվող մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը դեղերի և ախտահանող միջոցների, դեղամիջոցների, շնչադիմակների, պաշտպանական ակնոցների, ռետինե ձեռնոցների, բժշկական ապրանքների և սարքերի, ինչպես նաև հիվանդների տեղափոխման բոքսերի և պատգարակների արտադրության որոշ բաղադրիչների և նյութերի մասին է:

2020 թվականի գարնանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշում էր ընդունել մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու մասին, որոնք ներմուծվում են ԵՏՄ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: ԵՏՀ-ն մի քանի անգամ երկարացրել է այդպիսի ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծումը և ճշգրտել արտադրանքի ցանկը: Օրինակ՝ 2020 թվականի հոկտեմբերին ներմուծման մաքսատուրքը վերականգնվել էր հիվանդությունների հայտնաբերման թեստ համակարգերի, պատրաստի հակավիրուսային ախտահանման միջոցների, լաբորատոր ջերմապայուսակների և բժշկական սառցարանների, վիրակապերի, բամբակի, թանզիֆի և մեկանգամյա անհատական պաշտպանական միջոցների համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը