Մայիսի 28-ին, ժամը 08.05-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի կտրած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի 27/4 հասցեում գտնվող դեղատան դեղագործ, 23-ամյա Վահան Ա.-ն:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 07.00-ին, 3 անհայտ անձինք, որոնցից մեկը` ատրճանակով զինված, մուտք են գործել նշված դեղատուն, զենքի սպառնալիքով գումար պահանջել, սակայն մերժում ստանալով` ձեռքով հարվածել են իր դեմքին և պահարանից հափշտակելով 15.000 դրամ` դիմել են փախուստի:
Նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Աշոտ Մ.-ին:
Պարզվել է, որ նա նախնական համաձայնության գալով ոմն Սուրոյի և Սամոյի հետ, իր մոտ եղած ատրճանակով մուտք են գործել դեղատուն և զենքի սպառնալիքով կատարել նշված ավազակային հարձակումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրոյի և Սամոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակային հարձակում դեղատանը

Աշոտ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: