Կարծիք

31.03.2021 16:10


Ուրվագծվում է առաջիկա ամիսների քաղաքական հիմնական դիսկուրսը

Ուրվագծվում է առաջիկա ամիսների քաղաքական հիմնական դիսկուրսը
Ուրվագծվում է առաջիկա ամիսների քաղաքական հիմնական դիսկուրսը. Հայկական հարցը փակելու և հայկական պահանջատիրությունից՝ ցեղասպանության հարցից հրաժարվելու գնով կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թե՞ մնալ հայկական պահանջատիրության տիրույթում՝ կենտրոնանալով Հայաստանի ներքին խնդիրների լուծման վրա, ներքին և արտաքին դիմադրողականության ամրացման միջոցով վերականգնել Հայաստանի տարածաշրջանային ինքնուրույն գործոնի կարգավիճակը։
Թուրքական գործակալական ցանցը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրան կցված այլ տրամաչափի գործակալների, ձգտելու են ներկայանալ որպես, այսպես կոչված, «խաղաղության կուսակցություն»՝ առաջ մղելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն անելու, խաղաղ ապրելու և տնտեսական բարեկեցություն ապահովելու իրենց վաղեմի «երազանքը»։
Բնականաբար, նրանք չեն խոսի իրենց այս «երազանքի» իրագործման աղետալի ու կործանարար հետևանքների մասին՝ թողնելով դա իրենց հիմնական ախոյան Ռոբերտ Քոչարյանին։
Լինելով ծայրաստիճան խորամանկ և նենգ, թուրքական գործակալական ցանցը կփորձի Քոչարյանին վերագրել «պատերազմի կուսակցությունը»` գեներացնելով նրա դեմ վերջին դավադիր պատերազմի հետևանքով վախեցած և խաղաղություն տենչող ՀՀ քաղաքացիներին։
Իմ կողմից օրեր առաջ կանխատեսած և նույն օրը Փաշինյանի կողմից առաջ քաշված դիսկուրսը ամբողջությամբ տեղավորվում է թուրքական սցենարով Փաշինյանի կողմից ձևավորած «սև-սպիտակ» պառակտիչ ու վտանգավոր իրականության մեջ, որտեղ պայմանական «սպիտակ» են համարվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն ու բարեկամություն տենչող քաղաքական ուժերն ու գործիչները, իսկ «սև» են նշանակվելու Հայաստանի ազգային ու պետական շահերով առաջնորդվող, Հայաստանի ինքնիշխանության և հզորության ձգտող քաղաքական ուժերն ու գործիչները։
Ներքաղաքական այս դիսկուրսի շրջանակներում Թուրքական ազդեցության գործակալները ՀՀ քաղաքացիներին կփորձեն համոզել, որ «խաղաղությունը դա մի բան է, որի այլընտրանքը պատերազմն է» թեզի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գալիս է իշխանության՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու և Արցախն ադրբեջանական գերությունից ազատագրելու ծրագրով՝ նրա դեմ տրամադրելով Փաշինյանի կողմից պլանավորված պատերազմի հետևանքով զոհված մարդկանց, ինչպես նաև զորակոչային տարիքի մոտ գտնվող և ներկայումս ծառայության մեջ գտնվող զինվորների բարեկամներին ու հարազատներին։
Առայժմ չցանկանալով մտնել այս դավաճանական դիսկուրսի մեջ հարկ եմ համարում փաստել, որ իրենց բնորոշմամբ «պատերազմի կուսակցության» իշխանության տարիներին Հայաստանն ու Արցախը եղել են ամենապաշտպանվածն ու ամենաանվտանգը, Հայկական բանակը ճանաչված է եղել որպես Հարավային Կովկասի ամենամարտունակը, իսկ սահմանային միջադեպերը եղել են նվազագույնը։
Մինչդեռ «խաղաղության կուսակցության» օրոք Հայաստանն ու Արցախը բախվել են ամենաարյունալի և աղետալի պատերազմի, իսկ իրեն «խաղաղության աղավնի» հռչակած պետական դավաճանը պլանավորած ու ծրագրավորած մահվան է ուղարկել հազարավոր զինվորների և Ադրբեջանին է նվիրել Հայ զինվորի արյունով ազատագրած պատմական Հայկական Արցախը։
Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ վերականգնվելու են Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, Արցախը ճանաչվելու որպես անկախ և ինքնիշխան պետություն, ու դա արվելու է առանց մեկ կրակոցի՝ օգտագործելով դիվանագիտության և Հայկական փափուկ ուժի առկա, հասանելի ու կիրառելի բոլոր գործիքները։
Հ.Գ. Սա հիմա արձանագրում եմ զուտ այն նպատակով, որ իրադարձությունների հետագա զարգացման պարագայում համոզվեք, թե որքան կանխատեսելի ու պարզունակ են թուրքական ազդեցության գործակալները և որքան հեշտ է լինելու նրանց մերկացնել ու սննկացնել իրենց իսկ առաջ քաշված նենգ ու դավաճանական օրակարգում։
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը