Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա
Մարտի 30-ինԻսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։
«Վերջին ամիսներին իրանցի խմբերը սպառնացին Իսրայելի թիրախներին: Հունվարին Նոր Դելիում Իսրայելի դեսպանության մոտ պայթյուն որոտաց և Հնդկաստանի պատկան մարմիններն այն կապեցին Իրանի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Չնայած խորհրդի այս հայտարարությանը՝ այնուամենայնիվ պատկան մարմինները կարծում են, որ այս զգուշացումը պայմանավորված չէ կորոնավիրուսային համավարակով:
Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր երկրի սահմանները բացելու մասին: Այդ որոշմամբ Իսրայելի քաղաքացիներին թույլատրվում էր դուրս գալ երկրից:
Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա
Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։
«Վերջին ամիսներին իրանցի խմբերը սպառնացին Իսրայելի թիրախներին: Հունվարին Նոր Դելիում Իսրայելի դեսպանության մոտ պայթյուն որոտաց և Հնդկաստանի պատկան մարմիններն այն կապեցին Իրանի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Չնայած խորհրդի այս հայտարարությանը՝ այնուամենայնիվ պատկան մարմինները կարծում են, որ այս զգուշացումը պայմանավորված չէ կորոնավիրուսային համավարակով:
Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր երկրի սահմանները բացելու մասին: Այդ որոշմամբ Իսրայելի քաղաքացիներին թույլատրվում էր դուրս գալ երկրից:
Աղբյուրը՝ ermenihaber.am