Լրահոս

30.05.2011 17:33


Մայիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը