Հիմար այծերը հենց նրա համար էլ հիմար են, որ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն հասկանում, անգամ սեփական դառը փորձից երբեք ոչ մի հետևություն չեն անում
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը խորհուրդ է տալիս կարդալ Վարդան Այգեկցու «Այծերը և գայլերը» առակը` ասելով. «Այնտեղ ամեն ինչ պարզ գրված է: Եվ թուրքերի հետ մերձենալիս հիշեք այդ առակը»:
Հիշեցնեմ. «Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին»…
Իրոք որ` «ամեն ինչ գրված է», և մեկնաբանություններն այստեղ իսկապես ավելորդ են։ Բայց հիմար այծերը հենց նրա համար էլ հիմար են, որ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն հասկանում, անգամ սեփական դառը փորձից երբեք ոչ մի հետևություն չեն անում, և արծրունի «գյոռբագյոռ 2020»-ը` դավաճան վիժվածքի մեր գլխներիս սարքած դժոխքն անցնելուց հետո էլ ոչինչ, բացարձակապես չսովորեցին...
Հիմար այծերը հենց նրա համար էլ հիմար են, որ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն հասկանում, անգամ սեփական դառը փորձից երբեք ոչ մի հետևություն չեն անում